|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այդ հարցերը պետք է ուղղվեն այն մարդկանց, ովքեր այսօր իշխանություն են․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությանը։
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ այս մարդիկ արհամարհում են ժողովրդի, ազգի ցակնությունն ու նպատակը, բերում են ազգին կործանման եզրին։ Շատ ակնհայտ է, չէ՞, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից և իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Այս վտանգավոր միտումը տանելու է, ի վերջո, մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մարդիկ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ հատուկ են անում, որպեսզի մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»,- ասաց պատգամավորը։