|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեկտեմբերի 13-ին, թարմացնելով դոլարի նկատմամբ նոյեմբերի 30-ին գրանցած պատմական ռեկորդը, թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 14․7590-ի։
Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/1.65 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18.44-ի։ Իսկ մեկ գրամ ոսկու արժեքը հատել է 825 լիրայի շեմը։