|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱՄՆ մի քանի նահանգներում գրանցված տորնադոն հանգեցրել է առնվազն 79 քաղաքացու մահվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Առավելագույն թվով զոհեր են գրանցվել Կենտուկի նահանգում, նշում է հեռուստաալիքը, որտեղ եղել է տարերային աղետի ամենաուժգին հարվածը: Ընդ որում՝ զոհերի թիվը կարող է հասնել հարյուրի, նախազգուշացրել է նահանգապետ Էնդի Բեշիրը: Արկանզասում ու Թենեսիում իշխանությունները հայտնում են յուրաքանչյուր նահանգում երեքական զոհի մասին, իսկ Իլինոյսում տորնադոն խլել է երկու բնակչի կայնք, Միսուրում զոհվել է 84-ամյա կին:
Ամենաուժգին հարվածը գրանցվել է 10 հազար բնակիչ ունեցող Մեյֆիլդ քաղաքում, որտեղ, մասնավորապես, փլվել է մոմերի գործարանի տանիքը, ոստիկանության տեղամասն ու հրշեջ կայանը: «Մարդիկ չգիտեն՝ որտեղ գիշերել այսօր, ուր գնալ աշխատանքի երկուշաբթի առավոտյան: Սա իսկապես ավերիչ իրավիճակ է,-ասել է քաղաքապետ Քեթի Սթյուարթ Օ’Նանը:-Շուրջ 100 մարդ է աշխատել գործարանում, որի համար այժմ ամենածանրաբեռնված ժամանակաշրջանն է՝ նախքան տոները»: Նրա խոսքով՝ վնասներ է կրել նաեւ վարչական համալիրը:
Տորնադոյի հետեւանքով գրանցվել են էլեկտրականության խափանումներ Թենեսի ու Կենտուկի նահանգներում: