|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Դեռևս 1998թ-ից այս մարդը Հայաստանում տարածել է ադրբեջանական նառատիվներ, քարոզել թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամությունը, մեզ համարել բախտակիցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը` հրապարակելով մի հատված դեռեւս 1998 թվականին Մոլորակ» թերթում հրապարակված Փաշինյանի հոդվածին:
«Սա նիկոլ փաշինյանի հոդվածն է, որը նա գրել է 1998թ-ին «Մոլորակ» թերթում:
Դեռևս 1998թ-ից այս մարդը Հայաստանում տարածել է ադրբեջանական նառատիվներ, քարոզել թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամությունը, մեզ համարել բախտակիցներ:
Հոդվածը նա ավարտում է հետևյալ տողերով.
«Հունվարի 20-ին ես մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվում 1990-ականների զոհերի հիշատակը»:
Բացահայտեք ադրբեջանական ազդեցության իրական գործակալին . . .»,- գրել է նա: