|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, ներկա պահին հումանիտար արձագանքման մասնագետների կողմից անվտանգության ապահովմամբ՝ արդեն վերականգնվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերականգնել 30 կմ երկարությամբ ճանապարհ:
Տվյալ ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին՝ բնակավայրերի միջև անվտանգ տեղաշարժ իրականացնելիս, այնպես էլ խաղաղապահներին հերթապահության նոր երթուղի ձևավորելիս: Ճանապարհի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։