|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Երբ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի առաջին դեմք, հայտարարում է, որ 2016 թ-ից արդեն Արցախի հարցը փակուղի էր մտել, ինքը, որպես երկրի ղեկավար, 3 տարի ժամանակ ուներ ամեն ինչը վերակազմակերպելու՝ ինքը բացարձակապես ոչինչ չարեց՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ազատագրական շարժման մասնակից արևելագետ Վազգեն Պետրոսյանը ԱԳՆ շենքում բողոքի ակցիայի ժամանակ։
«Եվ բացի այն, որ ոչինչ չարեց, հարաբերությունները փչացրեց Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Իրանի հետ, Հնդկաստանի հետ և աշխարհի հետ հարաբերությունները փչացրեց։ Եթե ինքը գիտակցում էր, որ Արցախի հարցում արդեն ելք չկա՝ ինչո՞ւ էր հարաբերությունները փչացնում, փոխարեն ավելի սերտացնելու»,-տարակուսեց Վազգեն Պետրոսյանը։
Սա, ըստ նրա, մի բան է նշանակում, որ Փաշինյանը գիտակցաբար ծախել է ամեն ինչը։
Մանրամասն՝ տեսանյութում․