|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միջնորդություն ենք ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին։ Տեղեկացնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Մխիթար Զաքարյանն արդեն մի քանի ամիս է ապօրինի պահվում է կալանքի տակ։
Չնայած որ առանց միջնուրդության անգամ դատարանը պարտավոր է նրան անհապաղ ազատ արձակել, սակայն միջնորդությունը ներկայացրել ենք, որպեսզի անհարկի ձգձգումներ չլինեն։
Հուսով եմ, որ գոնե հիմա դատարանն արագ կարձագանքի և չի սպասի հրահանգների»:
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
Տես նաև՝ ՍԴ որոշմամբ Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի. պաշտպան: