|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը, ցանկանում էին փակել նաեւ Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանության ծառայողները մի քանի շարքով փակեցին նրանց ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա:
Ցուցարարները ոստիկանության ներկայացուցչին ասացին, որ իրենց պահանջը մեկն է՝ կա՛մ Ալեն Սիմոնյանը ընդունում է 20 հոգու, կա՛մ ինքն անձամբ պետք է իջնի եւ հանդիպի իրենց հետ: Ի վերջո, ակցիայի մասնակիցներին հաջողվեց փակել պողոտան: