|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ Ազգային ժողովի շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը՝ հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է»,– ասաց Սեյրան Օհանյանը և նշեց, որ եթե ուզում են շեղել հանրության ուշադրությունը, ապա դա իրենց չի հաջողվելու։
«Իհարկե, այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին»,– ասաց նա։