|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ես արդեն ասացի, որ երբ այդ տեսանյութը պատրաստվում էր, ես լրագրողներին ասել եմ՝ չեմ մեկնաբանելու, որովհետև կարծում եմ, որ ամեն ինչ ասված է․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատգամավորը հարցրել էր․ «Պարո՛ն Սիմոնյան, Դուք այստեղ հայտարարում եք, որ հանրությունը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից։ Դուք նման մի ելույթ ունեցաք Ռուսաստանում՝ հայտնվելով դիվանագիտական սկանդալի կիզակետում։ Անմիջապես արձագանքեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Ձեզ մեղադրելով երևակայությանը զարկ տալու մեջ։ Կարո՞ղ եք պարզաբանել, ի վերջո, թե ինչ ասել է՝ Լավրովյան պլան, ինչի՞ մասին է խոսքը»։