|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵՊՀ պատմության եւ արեւելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական խորհուրդների նախաձեռնությամբ՝ ԵՊՀ-ում մեկնարկում է «ՀՀ անվտանգության մարտահրավերները եւ Սյունիքի մարզը. պատմություն եւ արդի մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովում, որը նախատեսված է միայն մրցութային կարգով ընտրված մասնակիցների համար, ելույթներ կունենան՝ Վարուժան Գեղամյանը, Արտյոմ Տոնոյանը, Միքայել Մալխասյանը: Վ. Գեղամյանը ելույթ կունենա «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը եւ պանթուրքական նկրտումները որպես ՀՀ անվտանգության սպառնալիք եւ գոյութենական վտանգ (Սյունիքի մարզի անվտանգությանը սպառնացող մարտահրավերների օրինակով)» թեմայով: Ա. Տոնոյանը թեման է՝ «Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները», իսկ Մ. Մալխասյանը հանդես կգա «Ժողովրդագրական գործընթացների արդի միտումները՝ որպես ՀՀ անվտանգության մարտահրավեր» թեմայով:
Yerkir.am-ի նկարահանող խումբը աշխատաժողովը ցուցադրում է ուղիղ հեռարձակմամբ։