|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիան ձևացնում է, թե հաշտվել է Իսրայելի հետ, սակայն հարաբերությունները շտկելու՝ Անկարայի պատմությունը հիմնականում հիմնված է անորոշ հռետորաբանության վրա․ Jerusalem Post-ում գրում է վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։
«Այդ պատմության խնդիրն այն է, որ ոչ մի ապացույց չկա, որ Անկարան ցանկանում է բարելավել հարաբերությունները կամ պատրաստ է անել մի բան, որը ձեռնտու է Իսրայելին»,- նշում է նա։
Ֆրանցմանը հիշեցնում է, որ Թուրքիան և Իսրայելը ժամանակին եղել են մերձավոր դաշնակիցներ, սակայն հարաբերությունները վատացել են 2010 թվականին՝ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի սերտ հարաբերությունները ՀԱՄԱՍ-ի հետ, որը Իսրայելը և Միացյալ Նահանգները համարում են ահաբեկչական կազմակերպություն, շարունակական լարվածությանը նպաստող մի շարք հարցերի թվում են:
Վերլուծաբանն ընդգծում է, որ վերջին շաբաթների ընթացքում իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ կարող են բարելավվել, սակայն նա դա անվանում է թուրքական կառավարության անորոշ մեկնաբանություններ և թուրքական լրատվամիջոցներում երկու երկրների հաշտեցման մասին հոդվածների կրկնվող շղթա:
«Ինչպես միշտ, Թուրքիան ցանկանում է, որ Իսրայելը առաջին քայլն անի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Անկարան ձգտում է ավելի մեկուսացնել Իսրայելին և քանդել նրա կապերը Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների հետ։ Թվում է, թե Թուրքիայում լրատվամիջոցների մեծ մասը կապված է կամ վերահսկվում է իշխող կուսակցության կողմից: Եթե թուրքական իշխանությունները լուրջ լինեն, նրանք դրական հոդվածներ կհրապարակեն Իսրայելի մասին...»,- եզրափակում է վերլուծաբանը։