|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Փարիզում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։
Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։
Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։
COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա։