|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում և այն, ինչը ժողովրդին հաշվետու լինելու խոստման և հակառակը՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք», պատերազմը կանգնեցնելուց հետո զորքի բանավոր ետքաշման, ռազմավարական բարձունքների հանձնման շարունակական տրամաբանության մեջ է․ ԱԺ-ում ելույթ ունենալիս նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պարտությունից հետո հաղթանակած կողմը պարտված կողմի թե՛ անձերի, թե՛ իշխանության վրա ճնշումները սաստկացում է։ Պահանջում ենք գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում ենք բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, բանակը արագ վերականգնել, սահմաններն ամրապնդել, բարելավել ռազմական գործընկերների հետ մեր հարաբերությւոնները»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։