|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը՝ Լիբանանի ճգնաժամը հաղթահարելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարությանը, Գանտահարյանն ընդգծեց՝ պարզ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջնորդում է՝ լուծելու համար Ռիադի եւ Բեյրութի միջեւ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը.
«Համատեղ հայտարարությունն այժմ խոսում է պահանջների մասին, հատկապես բարեկարգումներ, վարչակառավարման նոր դրություն, կոռուպցիայի դեմ պայքար։ Բացի բարեկարգման հարցերից, հատուկ կետով նշվել է միայն պետական զենքի առկայության հրամայականը։ Կարծում եմ սա է մեխը ամբողջ կոնֆլիկտին։ Ռիադը չի հանդուրժի Հեզբոլլահի ներգրավումը երկրի պետական կյանքին։ Իհարկե, կան նաեւ կետեր՝ անվտանգության, ապօրինի առեւտրի եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ»,- նշում է Գանտահարյանը։