|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340723 դեպքի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2401971 վերջին մեկ օրում` 5077 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10479 պացիենտ. Մեկ օրում նվազել է 355-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 321106 անձ, վերջին մեկ օրում՝ 667 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 7683 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1455 է: