|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այո, վիճակագրական ծառայությունն ամփոփում է մեր երկրում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և տալիս է թափանցիկ կերպով հանրապետությունում իրավիճակը, դա վերաբերում է մահվան դեպքերին. կառավարությունում նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՊՎԾ ստուգումների արդյունքում քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, ինչպես ներկայացնում է նախարարությունը, այլ 6 հազար 400-ին մոտ։
««Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահերի ինֆորմացիայի կորուստ եղել է, բայց դա չի նշանակում, որ թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը։