|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։
Նախագիծն ու դրա հիմնավորումը ներկայացված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում: