|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով դեկտեմբերի 27-ին և 28-ին N զորամասում իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն: Պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 22-ը կարող են դիմել զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներ:
Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մասնագիտական ընտրության ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային կանոնները։
Ըստ այդմ, բացառվում է հանձնաժողովի անդամների, մասնակիցների և հարազատների մուտքը զորամասի տարածք՝ առանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության թեստի բացասական պատասխանի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատի, կամ բջջային հավելվածի QR կոդի առկայության։ Այցելուները պետք է կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը։