|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, հարավարևմտյան քամու ուժգնության հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 38-ը. հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Մեկ մարդ մահացել է տանիքի փլուզման հետևանքով, որի կտորները թռչել են քաղաքի եվրոպական մասի Էսենյուրթ թաղամասից. ըստ T24-ի՝ միջադեպի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Վնասվել են տրանսպորտային միջոցներ, մայրուղով ընթացող բեռնատարները շրջվել են, իսկ ժամացույցի աշտարակը փլուզվել է սաստիկ փոթորկի պատճառով։
Քաղաքում բոլոր լաստանավային ծառայությունները չեղարկվել են, իսկ մի քանի մուտքային թռիչքներ վերահղվել են այլ քաղաքներ։ Սև և Մարմարա ծովերի միջև ընկած Բոսֆորի նեղուցը երկու ուղղություններով փակ է ծովային երթևեկության համար։