| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2021-11-30 11:55
            3 տարի առաջ - 2021-11-30 11:55  
         
                
            Հայաստանում նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338518 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2366680 վերջին մեկ օրում` 6462 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12330 պացիենտ. մեկ օրում նվազել է 617-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 317175 անձ, վերջին մեկ օրում՝ 977 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 7567 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1446 է:
 
                                                             
                                                            