|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով զոհվել է 52 մարդ. «Ինտերֆաքս»-ին հայտնել են Բելովսկի քաղաքային շրջանի վարչակազմից։
Վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ զոհվածների թվում են վեց փրկարարներ և հանքափորներ։ «Տուժածները շնչահեղձ են եղել շմոլ գազից»,- նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Կուզբասում գտնվող «Լիստվյաժնայա» հանքավայրում օդափոխության համակարգում ծուխ է առաջացել, 11 մարդ մահացել է։ Հանքավայրում մնում է 46 մարդ։
Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 217-րդ հոդվածի 2-րդ մասով (վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան): Երեկ երեկոյան փրկարարական աշխատանքները դադարեցվել են պայթյունի սպառնալիքի պատճառով մինչեւ այսօր առավոտ։