|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին սահմանին և Ղրիմում ռուսական ռազմական գործողությունների մասին։ Այս մասին հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Ռուսաստանցի զինվորականների գործողությունների հետ կապված՝ դեսպանատունը ամերիկացիներին հորդորել է չայցելել Ղրիմ և «Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների արևելյան հատվածներ»՝ զինված հակամարտության պատճառով։ «Մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ սահմանային անվտանգության պայմանները կարող են փոփոխվել առանց ծանուցման»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ամերիկացի ռազմական հրահանգիչների` Ուկրաինա ուղևորման, ինչպես նաև Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրման մասին: