|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄԷ-Իրան-Թուրքիա միջանցքը պաշտոնապես կշահագործվի հաջորդ շաբաթ՝ Էմիրությունների պաշտոնյաների՝ Թեհրան այցից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային ծառայության և տրանսպորտի կազմակերպության տարանցման և միջազգային տրանսպորտի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին. հայտնում է Mehr-ը։
Նա հաստատել է Իրանով նոր տարանցիկ միջանցքի գործարկումը ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև՝ նշելով, որ ծրագրվում է Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյայի այց, որը վերահսկում է Թուրքիայի հետ Էմիրությունների բանակցությունները: Հեդայաթիի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ հաջող է անցել ԱՄԷ-ի երկու բեռնատարների թեստ-դրայվը Իրանից Թուրքիա։
Ավելի վաղ տարանցման ոլորտի փորձագետ Մոհամմադ Հոսեյն Ռեզաիանը հայտնել էր, որ նոր միջանցքը 12 օրով կկրճատի նախորդ տարանցիկ երթուղին, ինչը նշանակում է, որ 8 օր կպահանջվի բեռները Իրանի տարածքով Շարժայից թուրքական նավահանգիստ հասցնելու համար, մինչդեռ նախորդ երթուղին անցնում էր Բաբ էլ Մանդեբի նեղուցով, Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով և տևում էր 20 օր։