|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինան հայտարարել է Բելառուսի հետ սահմանին «Պոլեսյե» հատուկ գործողության մեկնարկի մասին՝ անօրինական միգրանտների հետ կապված իրավիճակի սրումը կանխելու նպատակով․ Facebook-ում հայտնում է հանրապետության պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ այսօր փախստականների հոսքը դեպի Ուկրաինա վերաուղղելու վտանգը բավական մեծ է, ուստի միգրացիոն ճգնաժամի զարգացումը կանխելու համար որոշվել է ուժեղացնել պետական սահմանի պաշտպանությունը։ Նշվում է, որ գործողությունը համակարգում է Պետական սահմանային ծառայությունը, իրականացնում՝ Ազգային գվարդիան, Ազգային ոստիկանությունը, Ուկրաինայի զինված ուժերը և ներգրավված այլ ռեզերվներ։
Գործողությունն իրականացնելու համար ավելացվել է սահմանապահների թիվը, ինչպես նաև ուժերն ու միջոցները փախստականների՝ երկիր հնարավոր ներթափանցման վայրերում։ Սահմանային ծառայությունն ընդգծել է, որ միջոցառումների ընթացքում ակտիվորեն կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ավիացիոն և տեխնիկական հսկողության սարքավորումներ։