|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իրավունքը» մարզերից շարունակում է ստանալ ահազանգեր, թե, մեղմ ասած, ինչ իրավիճակ է տիրում քովիդ բաժանմունքներում: «Քայքայված սանհանգույց, սողուններ, չորս կողմը աղբ, գարշելի հոտ: Սա է մարզային քովիդ բաժանմունքների իրական վիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզից մի բնակչուհի, ում մայրը այս պահին գտնվում է բուժման մեջ, ըստ այդմ՝ զերծ կմնանք անունը հրապարակելուց:
Մեկ այլ` Լոռու մարզի բնակչուհի էլ ասաց. «Անգամ բարձր վարձատրության պարագայում բազմաթիվ բուժաշխատողներ հրաժարվում են աշխատել այդ բաժանմունքներում: Որովհետեւ սանիտարական վիճակը հավասար է զրոյի, կարող ես կորոնայով չվարակվել, բայց այլ վարակ տուն տանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում