|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սույն թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 16։00-ին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կկազմակերպվի սեմինար՝ «Սեւրի սինդրոմը Թուրքիայում» խորագրով։ Սեմինարի գլխավոր բանախոսը կլինի թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեւոն Հովսեփյանը։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սեմինարը նվիրված կլինի Վիլսոնի իրավարար վճռի ընդունման 101-ամյակին։ Բանախոսը կանդրադառնա այն հասարակական-հոգեբանական դրսևորմանը Թուրքիայում, որը մեկ ընդհանուր բնորոշմամբ կոչվում է «Սեւրի համախտանիշ» և կպատասխանի այդ թեմայով մասնակիցների հարցերին։
Մուտքն ազատ է․ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ` 2021 թ. նոյեմբերի 30, ժամը 16։00։
Հասցե` Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ։
Akunq.net