|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինչպե՞ս է ստացվում, որ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում բացառապես այնպիսի դատավորների նկատմամբ, որոնք վայելում են հանրային և մասնագիտական հանրույթի վստայությունը, բայց հանրության վստահությունը չվայելող դատավորները երբևէ կարգապահական պատասխանատվության տիրույթում չեն հայտնվում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով խորհրդարանական ընդդիմության ձևավորած քննիչ հանձնաժողովը։
Նշենք, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերի ուսումնասիրությունը:
«Քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ որոշումը խորհրդարանը չընդունեց, որը ողջունելի է, որովհետև մենք հնարավորություն ունենք զերծ լինելու իշխանական պատգամավորների ներկայությունից: Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքերն իրականացնելու է առանց այդ որոշման: Հրավիրյալի կարգավիճակով նիստերին մասնակցելու են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։