|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Միացյալ Նահանգները միակողմանի միջոցներ չի ձեռնարկի, ինչպիսիք են պատժամիջոցների վերացումը՝ Իրանին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ պարզ ասացինք՝ ինչ կողմից էլ նայեք, պատրաստ չենք և չենք ձեռնարկի միակողմանի քայլեր՝ որպես խայծ՝ միայն բանակցություններին ընթացք տալու համարЖ
Համաձայնագրին փոխադարձ վերադարձը բխում է Միացյալ Նահանգների շահերից, այն բխում է «5+1»-ի մյուս անդամների (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը և Ֆրանսիան) շահերից, և դա, ինչպես իրանական նախորդ կառավարությունը եզրակացրել է, Թեհրանի շահերից է բխում, եթե մենք կարողանանք հասնել դրան»,- ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների թուլացման հնարավորության մասին հարցին: