|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանական լսումները նվիրված են լինելու ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմային:
Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 19-ին է շրջանառության մեջ դրել այդ թեմայով նախագիծը: Մասնավորապես, նրանք առաջարկում են նախագծով ամրագրել, որ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը:
Բացի այս, նրանք կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները, իսկ արդեն միջազգային կազմակերպություններին եւ բարեկամ երկրներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում