|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սյունիքը Հայաստանի դարպասն է, չպետք է թույլ տանք, որ Սյունիքից մեկ սանտիմետր տրվի թշնամուն. Yerkri.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ:
Հոխիկյանը նշեց, որ հավաքի օրակարգում ներաված է Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգներից մեկը. սահմանագծում եւ սահմանազատում:
«Ազատագրական շարժումն իր առջեւ խնդիր է դրել՝ հնարավորինս արագ հասնել մեր պետականությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը: Մենք պետք է միասնական մեկ բռունցք լինենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել հանրահավաք, որի նպատակն է կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջվում է հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն:
Մանրամասները՝ տեսանյութում