|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեզ թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին՝ պատճառաբանելով, որ խանգարում ենք աշխատանքը, թույլատրում են մեր ակցիան անել միայն ժամացույցի հատվածում: Այս մասին ՀՀ հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր, քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը:
«Մեր զինվորները շարունակում են զոհվել, թշնամին մտնում, անարգել տարածքները վերցնում է, մեզ էլ ուզում են հիմարացնել, թե եկան, վերցրին: Պետք է քաջ գիտակցեն, որ սա խաղ չէ, սա հայրենիքի խնդիր է: Սա պայքար է հանուն հայրենիքի, մենք պատրաստ ենք պայքարել բոլոր այն ուժերի հետ, որոնք մեր ապագան որևէ երկրի տիրապետության տակ չի տեսնում»,-ասաց նա: