|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 21-ի առավոտյան 3,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արևելյան հատվածում։ Այս մասին հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 07:48-ին՝ Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի մունիցիպալիտետի (Քվեմո Քարթլիի շրջան) Զեմո Կարաբուլախի գյուղում։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չեն գրանցվել: