|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովում սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, իր ոճով, լրագրողներին հորդորում է՝ դիմակները դնեն և ճամփա տան։
Չնայած լրագրողների պնդումներին, որ պատգամավորը պատասխանի իրենց հարցերին, որովհետև երկրի վիճակն օրհասական է, Անդրանիկ Քոչարյանը հորդորեց, որ սպասեն պաշտոնական հայտարարություններին։ Ինչ վերաբերում է հանգամանքին, որ դրանք իրար հակասում են, պատգամավորը շատ հանգիստ տոնով նշեց․ «Հակասում են, կճշտվեն»։