|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՄԱԿ-ը մեկնաբանել է Սիրիայում առնվազն յոթանասուն խաղաղ բնակչի պատճառ դարձած՝ այլ պետությունների թաքցված ավիահարվածների մասին հաղորդագրությունները։
Ըստ РИА Новости-ի՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Խակին ասել է, որ ցանկացած նման դեպք պետք է պատժվի։
«Մենք կշեշտեինք պատասխանատվության անհրաժեշտությունը բոլոր գործողությունների համար, որոնք հանգեցնում են խաղաղ բնակիչների մահվան»,- գործակալությունը մեջբերում է ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերը։
Նշենք, որ խոսքը 2019 թվականի մարտի 18-ին սիրիական Բաղուզ շրջանում օդային հարվածների մասին է։ Ամերիկյան գրոհային A-15E ինքնաթիռը մարդկանց բազմության վրա էր գցել 227 կիլոգրամանոց ռումբ, իսկ հետո՝ երկրորդը՝ 900 կիլոգրամանոց։ Հարձակումն ավարտվել էր երրորդ ռումբի արձակմամբ։
Ավիահարվածների անկախ և մանրակրկիտ հետաքննություն երբեք չի իրականացվել։