|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ-ը մոտ 80 տոննա զինամթերք է մատակարարել Ուկրաինա օգոստոսին նախագահ Ջո Բայդենի հաստատած՝ 60 մլն դոլարի ռազմական օգնության շրջանակներում. հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է մոտ 80 տոննա զինամթերք։ Սա լրացուցիչ անվտանգության չորրորդ օգնությունն էր՝ 60 միլիոն դոլար արժողությամբ, որը նախագահ Բայդենը տրամադրեց Ուկրաինային օգոստոսին՝ ցույց տալով Ամերիկայի աջակցությունը կայուն, ժողովրդավարական և ազատ Ուկրաինային»,- ասվում է դեսպանատան Twitter-ում:
Օգոստոսի 27-ին ԱՄՆ նախագահը հանձնարարել է Պենտագոնի հաշվին Ուկրաինային 60 մլն դոլար հատկացնել։ Միջոցներն ուղղվել են պաշտպանության նախարարության համար նախատեսված պաշտպանական արտադրանքներին և ծառայություններին, ինչպես նաև ռազմական կրթությանն ու վերապատրաստմանը: Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության այս փաթեթը ներառում է նաև Javelin հակատանկային հրթիռային համակարգեր։