|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Turkic Council) փոխել է իր անվանումը՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը` Ստամբուլում անցկացվող` խորհրդի անդամ երկրների VIII գագաթնաժողովի արդյունքները ամփոփելով։
«Մենք որոշեցինք վերանվանել մեր խորհուրդը։ Այսուհետ այն կրում է Թյուրքական պետությունների կազմակերպություն անվանումը։ Նոր անվան և կառուցվածքի շնորհիվ Թյուրքական պետությունների կազմակերպությունն ավելի ակտիվ կզարգանա, կամրապնդվի և կհզորանա»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովում հաստատվել է թյուրքական աշխարհի հայեցակարգը` մինչեւ 2040 թվականը: