|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսում մարտական պատրաստության անսպասելի ստուգման ժամանակ վայրէջք կատարելիս երկու ռուս զինվոր է մահացել։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Հանկարծակի ուժեղ քամու հետևանքով երկու պայմանագրային զինծառայող դեսանտայիններ են ընկել, որոնք ունեին պարաշյուտային պատրաստման բարձր որակավորում։ Չնայած բժիշկների ջանքերին՝ երկուսն էլ ստացած վնասվածքներից մահացել են»,- հայտնել է գերատեսչությունը։
Գրոդնոյում վայրէջքի ժամանակ զոհված երկու ռուս զինծառայողներից մեկը պահեստային պարաշյուտի միջոցով փորձել է փրկել երկուսին էլ։ «Զինծառայողներից մեկը փորձել է կասեցնել երկուսի անվերահսկելի անկումը` կիրառելով իր պահեստային պարաշյուտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են», - հավելել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։