|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Վալե»-ն Վրաստանի և Թուրքիայի միջև անցակետերից մեկն է։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի տնօրինության և Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։
Սցենարը նախատեսում էր երկու իրավիճակ՝ անօրինական միգրանտների կալանավորում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում: