Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Թուրքական լրատվամիջոցները միացել են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը վարկաբեկելու՝ ադրբեջանական ջանքերին։ Մասնավորապես՝ թուրքական ազգայնական և իշխանամետ Yeni Akit կայքը հոդված է հրապարակել՝ «Անտարբեր չմնաց սկանդալների նկատմամբ. Էրդողանը միջամտել է այդ հարցին, և ռուս հրամանատարներն ազատվել են աշխատանքից» վերնագրով։
Կայքի հավաստմամբ` Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը «ազատվել» է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտության արդյունքում։ Նա Մուրադովին մեղադրել է ադրբեջանցի զինվորների դեմ «հայ ավազակների» սադրանքների, զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխման, մարդկանց թրաֆիքինգի վրա աչք փակելու մեջ։
Նշվել է նաև, որ Մուրադովից հետո նշանակվել է գեներալ Միխայիլ Կոսոբոկովը, որը 20 օր պաշտոնավարելուց հետո պարտականությունները փոխանցել է գեներալ Գենադի Անաշկինին։