|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններում Փարաքար համայնքում «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակը գլխավորող, համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանին երեկ առավոտյան տարել էին 6-րդ վարչություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է։
Մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի։ Չի ստացվել: Հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին:
Երեկոյան մենք կապ հաստատեցինք համայնքի պաշտոնակատար, նաեւ թեկնածու Մինասյանի հետ, ով տեղեկացրեց, որ ընդամենը կես ժամ են իրեն պահել վարչությունում, իսկ թե ինչ գործով, եւ ինչ է իրավապահներին հետաքրքրել, ասաց, որ կխոսի ավելի ուշ։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է մրցապայքարից դուրս գա, ասաց. «Իհարկե՝ ոչ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում