|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մեկ տարի է անցել, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծեց պատերազմ Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ, և այս մեկ տարվա ընթացքում այսօրվա իշխանությունները պետության ղեկավարությունը գնահատականի չի արժանացրել ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին, այլև՝ այն իրողություներին, որ այսօր կատարվում է Հայաստանում, ինչն է բերել պատերազմի, ինչու մենք պատերազմում պարտվեցինք և ի՞նչ ենք հիմա անում՝ հետագայում անվտանգությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար,-այս մասին ասաց Սեյրան Օհանյանը՝ «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ:
«Չափազանց դժվար պայմաններում ենք մենք այսօր գտնվում, բայց այս ամենից ելք կա. ուզում եմ անդրադառնալ երեք կետի, որ այս իշխանությունները բանակի նկատմամբ անփույթ վերաբերմունքնով, անգրագետ կառավարմամբ և դավադիր գործողություններով չկարողացան ապահովվել ո՛չ բանակի զարգացումը, ո՛չ պատերազմի ժամանակ հաջողույթունները, ո՛չ էլ անհաջողությունների այն շարանը, որ մենք ունենք ՀՀ սահմաններում»,-ասաց Սեյրան Օհանյանը
Մանրամասները՝ տեսանյութում