|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում: Դաշինքը հանրահավաքի մասնակցիներին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Հարգելի՛ հայրենակիցներ, որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է» , ասված է դաշինքի հայտարարության մեջ։