|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առուշ Առուշանյանի կողմից դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Այս մասին որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:
Առուշանյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու մտադրություն ունեին, բայց աշխատանքային ժամի ավարտվելու հիմքով դատարանը դա թույլ չտվեց անել: Դատական հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին: