|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մի կողմից մենք ունենք պատվաստումների շատացում, ինչը ողջունելի է, բայց մյուս կողմից էլ՝ տարեց մարդկանց մահերի աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
«Կառավարությունը իրեն բնորոշ ինքնավստահությամբ չի ցանկանում մասնագետներին լսել, այլ բժիշկներին է տարանջատում՝ դրանով կարծես տրամադրելով հասարակությանը բժիշկների դեմ: Ինչպես տապալեցին կորոնավիրուսի դեմ պայքարը, այնպես էլ հիմա տապալում են պատվաստումների գործընթացը: Պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է մահվան դեպքերը, մենք երկու տարի ժամանակ ունեինք հասկանալու, թե ովքեր են թիրախային խմբում, պետք է աշխատեին այդ խմբի հետ, ոչ թե տնտեսությունը ավերեն, մարդկանց իրավունքները խախտեն»,- ասաց նա: