|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գորիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկա պահին դատական քննության փուլում են։
«Նախորդ դատական նիստում քննարկվել է պարոն Առուշանյանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը․ մենք միջնորդություններ էինք ներկայացրել, որ այդ սահմանափակումները ամբողջությամբ կամ մասնակի վերացվեն»,– ասաց նա։
Պաշտպանը նշեց, որ այս դատական նիստում դատախազն է իր դիրքորոշումը ներկայացնելու, այնուհետև դատարանն իր որոշումը կկայացնի, որից հետո մտնելու են բուն դատական քննության փուլ։
«Որոշակի փուլ անցնելուց հետո, ապացույցներ ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, խոսքը վերաբերում է թե՛ գրավին, թե՛ անձնական երաշխավորությանը»,– ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ արդեն «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և պատրաստ են անձնական երաշխավորություն ստանձնել։
«Ամեն դեպքում բավականին դրական ենք տրամադրված և հույս ունենք, որ դատարանը կգտնվի իր բարձունքում՝ կկիրառի օբյեկտիվություն և կիրականացնի արդարադատություն»,– հավելեց նա։