|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարց ՀՀ առողջապահության գլխավոր պատասխանատու տիկնոջը և վերջինիս ածանցյալներին. Եթե ամբողջ աշխարհի, առավելապես Հայաստանի, առողջապահական սիստեմի պայքարի թիվ մեկ օբյեկտը կորոնավիրուսի համաճարակն է, ապա այսպիսի իրողության պայմաններում ի՞նչ է նշանակում մահճակալային ֆոնդը սպառված է, հիվանդները սպասում եմ իրենց հերթին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչն է խանգարում մահճակալային ֆոնդի ավելացմանը, որպեսզի հերթում գտնվող հիվանդները չհոսպիտալացվեն այնպիսի վիճակում, որ փրկելը դառնա գրեթե անհնար:
Ինչո՞ւ կառավարությունը չի ձեռնարկում մաքսիմալ հնարավորը, որպեսզի ծանր ընթացքով հիվանդները հոսպիտալացվեն, այլ ոչ թե սպասեն հերթում»: