|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է. նա այն աստիճան ինքնամոռաց է լծվել Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնած թիմին գովազդելով, որ մոռացել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Ըստ այդմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին և հանրային ծառայողին արգելվում է իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ օրենքը նշում է, որ այդ պահանջը չպահպանելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Նիկոլ, պատրաստվում ես քո իրավունքի դիկտատուրայի հաստատման շրջանակներում կարգապահական պատասխանատվության ենթարկել քո կողմից նշանակված կադրին, թե՞ հրահանգելու ես արդարադատության նախարարիդ, որպեսզի ևս մեկ անգամ ափսոսա, որ երկրում օրենք ու Սահմանադրություն կա:
Հ.Գ. Ստեղծված իրավիճակում սա պայքար չէ իշխանության կամ ընդդիմության միջև: Սա պայքար է Արցախը հանձնած ու Հայաստանը վտանգած մարդկանց, ու Արցախի ու Հայաստանի սուվերենությունը որպես բարձրագույն արժեք պահողների միջև:
Ընտրություն անելուց առաջ մի անգամ ևս լսեք Շուշիում հնչող մուղամի ձայնը, քանի որ դուք եք որոշելու վաղը դրա՝ Սյունիքում լսվել չլսվելու հարցը»,- գրել է նա։