|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Էկոակտիվիստները, որոնք նախորդ օրը փակել էին փողոցը, որը տանում էր դեպի Մեծ քսանի առաջնորդների գագաթնաժողովի անցկացման վայրը, կիրակի արգելափակում են տրանսպորտի շարժը Հռոմի կենտրոնում Հռոմեական ֆորումի մերձակայքում եւ Տրայանոսի շուկաների տարածքում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:
Լրատվականի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Նոյեմբերի IV փողոցին: Նախորդ օրը Հռոմում տեղի է ունեցել Fridays For Future («Ուրբաթները հանուն ապագայի») կլիմայի պաշտպանության շարժման ակտիվիստների բողոքի ցույցը: Կլիմայական հարցերն ու կայուն զարգացումը «քսանյակի» գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից են: