|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Թուրքիան լուրջ առաջնորդ է մեր տարածաշրջանում՝ տարբեր պրոցեսներ նախաձեռնելու ծրագրում, Թուրքիան հիմա գնում է դեպի «Մեծ Թուրան», էստեղ ամենակարևորը հենց Սյունիքի գործոնն է, ինչո՞ւ Սյունիքը, որովհետև Սյունիքը բոլորի համար խնդրհարույց է»,-նման տեսակետ արտահայտեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում ։
Ըստ բանախոսի Սյունիքը Իրանի համար ոչ միայն արտաքին սահման է, այլև՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միակ ցամաքային սահմանն է, այսինքն՝ դեպի ծով դուրս գալու միակ տարբերակն է, եթե ուզում է դուրս գալ՝ Թուրքիայից անկախ ճանապարհով։
«Եթե Իրանը կորցնում է իր արտաքին սահմանը , ինքնաբերաբար ազդեցության տակ է ընկնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից , սա լուրջ խնդիր է, դրա համար իրանական բանակը կանգնած է Նախիջևանի սահմանում , հիմա Իրանը հասկանում է , որ էնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արտաքին սհմանից զրկվելու խնդիր ունի»,-նշեց Սուրեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։